Ալեքսանդր Րևան պատմել է իր և հայազգի կնոջ կյանքի ամենաերջանիկ օրվա մասին

Կատակերգու, երգիչ, դերասան Ալեքսանդր Րևան Իր իր ինստագրամյան էջում հայտնել է երկրպագուներին, որ նշում է իր և կնոջ՝ հայազգի գեղեցկուհի Անժելիկայի  ծանոթության օրը։
Նա միկրոբլոգում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ամենաերջանիկ օրը իմ կյանքում։ Հենց այս օրվանից ամեն բան սկսվեց․ առաջին հայացքը, առաջին ներդաշնակ շունչը, առաջին կայծը, քիմիան, կախարդանքը, շչնելը դժվար է, ու դու տիեզերքում ես։ Սերը եկել է առաջին հայացքից ու բնակություն է հաստատել հավերժ։ Մեր օրը՝ 26․06»։

Նշենք, որ սիրահարները ծանոթացել են 2005 թվականին Սոչիում։ Այդ տարիներին Րևան «Ուրախների և հնարամիտների ակումբի» անդամ էր ու բավականին հայտնի էր, սակայն Անժելիկան նրան չէր ճանաչում։
Հիմա զույգն ունի երկու գեղեցիկ դուստր։ Լրագրողների հետ զրույցում ամիսներ առաջ Րևան խոստովանել է, որ երազում է որդի ունենալու մասին։