Արմինկան ակնարկել է, որ շուտով նոր երգ կներկայացնի

Երգչուհի Արմինկան որոշել է հետաքրքրվել ու հասկանալ, թե համավարակի պայմաններում, երբ մարդիկ հոգսերի ու խնդիրների պատճառով ընկճված են, որքանո՞վ են տրամադրված նոր ստեղծագործություններ լսելուն։

Երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում ու դրանց կից գրել․ «Իսկ անկախ անհասկանալի ու անսպասելի այս դժվարին ժամանակներից, այնուամենայնիվ, սպասու՞մ եք նոր երգերի»։ Երգչուհու հարցին երկրպագուները սկսել են պատասխանել մեկնաբանություններում ու նշել, որ շատ կցանկանան նրա կատարմամբ նոր երգ լսել։ Դա նաև նրա կողմից կարծես ակնարկ լիներ, որ երկրպագուների ցանկության դեպքում կաշխատի ավելի շուտ ներկայացնել նոր կատարում ու ստիպված չի լինի սպասել համաճարակի նահանջին։