Մահացել է «Շրեք», «Սմուրֆիկներ», «Գեղեցկուհին և հրեշը» և բազմաթիվ այլ հայտնի մուլֆիլմերի ռեժիսոր Քելի Էսբերին

ԱՄՆ-ում 60 տարեկանում կյանքից հեռացել է «Շրեք 2», «Սմուրֆիկներ», «Գեղեցկուհին և հրեշը» և բազմաթիվ այլ մուլֆիլմերի ռեժիսոր Քելի Էսբերին, հաղորդում է Deadline-ը։

Անիմացիոն ֆիլմերի սցենարիստ-ռեժիսոր Քելի Էսբերին մահացել է քաղցկեղի դեմ երկար տարիների պայքարից հետո։

«Նա ոլորտի ամենահարգված և սիրված մարդկանցից մեկն էր։ Նրա մահը ցավալի է բոլորի համար»,- հայտնել է ռեժիսորի ներկայացուցիչը։

2004 թվականին «Շրեք 2» և 2011 թվականին «Ռոմեո և Ջուլիետ» անիմացիոն ֆիլմերում իր աշխատանքի համար «Էնի» մրցանակի եռակի հավակնորդ Էսբերին Կաննի կինոփառատոնում երկու անգամ առաջադրվել է «Ոսկե արմավենի» մրցանակի։

Նրա վերջին աշխատանքը անցյալ տարի հանդիսատեսի դատին ներկայացված «Տգեղ տիկնիկներ» մուլտֆիլմն է։