Ռոնալդուն թանկարժեք հանդերձանքով լուսանկար է հրապարակել և արժանացել թիմակիցների ծաղրանքին

Թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել սոցցանցում, որտեղ պատկերված է թանկարժեք հանդերձանքով, որի տակ թիմակիցները ծաղրական մեկնաբանություններ են թողել:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, ֆուտբոլիստը լուսանկարվել է Louis Vuitton-ի վառ զարդանախշերով կիսատաբատով և վերնաշապիկով: Հագուկապի արժեքը կազմում է մոտ 1400 եվրո: Լուսանկարը պորտուգալացին հրապարակել է կից գրառմամբ. «Նոր շաբաթը սկսում եմ դրական տրամադրությամբ և լավ ոճով»:

Մեկնաբանություններում նրա թիմակիցները կատակներ են արել: Պաշտպան Լեոնարդո Բոնուչին գրել է, որ ֆուտբոլիստի հանդերձանքն անհավանական է և դեմքը ձեռքով փակող էմոջի է տեղադրել:

Ֆուտբոլիստներից շատերը ծիծաղող էմոջիներ են տեղադրել, նրանցից մեկն էլ նշել է, որ լուսանկարում դժվար է լավ ոճ գտնել: