Spice Girl խմբի անդամը հայտնել է խմբի շրջագայությունը շարունակելու մտադրության մասին (լուսանկարներ)

Spice Girl խմբի անդամ Մել Սին բացահայտել է, որ հայտնի խումբը կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո մտադիր է շարունակել շրջագայությունը, գրում է Daily Mail-ը։

Երգչուհին հույս է հայտնել, որ մոտ ապագայում խումբը կշրջագայի ԱՄՆ-ում, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայում՝ նշելով, որ ուրախ կլինեն, եթե այս անգամ նրանց միանա նաև  Վիկտորյա Բեքհեմը։

Կրկին շրջագայության մեկնելու վերաբերյալ հարցին նա Entertainment Tonight-ին հայտնել է․«Մենք անընդհատ խոսում ենք այս մասին։ Շատ կցանկանայինք կրկին շոուներով հանդես գալ»։

Երգչուհին նաև խոստացել էր անել «ամեն ինչ, որպեսզի խմբի բոլոր մասնակիցները բեմ բարձրանան», այդ թվում նաև՝ Վիկտորյա Բեքհեմը։

«Իհարկե, ցանկանում ենք, որ նա մեզ միանա»,- ասել է Մել Սին։

Երգչուհու խոսքով՝ թեև խումբը վերջին շրջագայության ժամանակ հույս ուներ, որ Բեքհեմը կմիանա նրանց, սակայն հարգում է նրա որոշումը։

Հիշեցնենք, որ խումբը 2019-ին համերգային շրջագայություն է ունեցել. 2019 Spice World tour-ի շրջանակում Մել Բին, Էմմա Բանթոնը, Մել Սին և Ջերրի Հոլիուելը շրջագայել են Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Իռլանդիայում: Խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը որոշել է չմասնակցել շրջագայությանը։