Կարո՞ղ եք կռահել, թե հայ հայտնիներից ով է պատկերված լուսանկարում

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը զարմացրել է երկրպագուներին՝ կիսվելով մանկության լուսանկարով։
«Արդեն մարդկանցից հոգնել էի»,- լուսանկարին կից գրել է նա։
Ինստագրամյան հետևորդները լուսանկարի մեկնաբանություններում ջերմ ու բարի խոսքեր են հղել դերասանուհուն։
Նշենք, որ Ժաննան, ով այս շրջանում նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, ավելի վաղ սերիալից կադրեր էր հրապարակել, որտեղ նա հարսանյաց զգեստով էր։
Սկզբում ինստագրամյան մի շարք հետևորդներ կարծել էին, որ դերասանուհին, իսկապես, ամուսնանում է,  և միայն այն բանից հետո, երբ ժաննան հրապարակել էր տեսնայութ նկարահանման հրապարակից, երկրպագուները հասկացել էին, որ կասկածները զուր են։