«Այնպես հրեց, որ ես ընկա»․ Քսենիա Սոբչակը՝ հարձակման մասին

Քսենիա Սոբչակն իր տելեգրամյան էջում գրել է, որ ինքն ու իր նկարահանման խումբը ենթարկվել են հարձակման։
«Վանքում մեզ վրա հարձակվել են։ Երկու մարդու ծեծի են ենթարկել։ Տեսախցիկը ջարդել են։ Ինձ այնպես հրեցին, որ ես ընկա»,- գրառման մեջ պատմել է Քսենիան ու հավելել, որ նաև վերցրել են մնացած տեսախցիկներն ու տարել։

Ոստիկաններն արդեն զբաղվում են այս գործով։
Նշենք, որ Քսենիան օպերատորների հետ ժամանել էր վանք՝ նկարահանելու, թե ինչպես են կարանտինային պայմաններում անցկացվում մարդաշատ պատարագներ։ Դժբախտաբար, տեսախցիկները գողացված են, սակայն մինչ այդ Քսենիան հասցրել էր մի քանի կադր անել դեպքի վայրից, որտեղ երևում է, որ վանքում բազմաթիվ մարդիկ են հավաքված։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոբչակն անհաջող ընկնելու պատճառով վնասվածքներ էր ստացել։