«Ձևը սիրելու»․ դերասան Նորայր Եղյանը որոշել է երգչի կարիերա՞ սկսել

Դերասան Նորայր Եղյանը շուտով լսարանին կներկայանա նաև որպես երգիչ: Այս օրերին նա զբաղված է իր երգի ու տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքներով։

Այս մասին դերասանը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով երգից փոքրիկ հատված։
«Նորի մասին կպատմեմ ավելի ուշ, իսկ հիմա շատ կարևոր է Ձեր կարծիքը։ Երազանքի կատարման համար պետք է հավատալ»,- հրապարկված տեսանյութին կից գրել է Նորայրը։

Դերասանը կներկայանա «Ձևը սիրելու» կոչվող երգով, որի խոսքերի, երաժշտության և գործիքավորման հեղինակը Ռոբերտ Թառոյանն է։

Նշենք, որ դերասանը մինչ այս նկարահանվում էր «Սիրուն Սոնա» հեռուստանախագծում, որն օրերս մոտեցավ իր ավարտին։