Ռոնալդուին ընկերուհու հետ Պորտոֆինոյի լողափերից մեկում շքեղ զբոսանավի վրա հանգստանալիս են նկատել (լուսանկարներ)

Պորտուգալացի ֆուտբոլիստ, «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ընկերուհու՝ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսի հետ կիրակի իտալական Պորտոֆինոյի լողափերից մեկում հանգստանալիս են նկատել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Համացանցում տարածված լուսանկարներում 35-ամյա ֆուտբոլիստը պառկել է մասնավոր զբոսանավի վրա և լողալուց հետո իր հանգիստն է վայելում։

Ջորջինան լուսանկարներում նրանից ավելի հեռու է կանգնած։ Կադրերում արգենտինուհին մարմնի բարեմասնություններն ընդգծող սև կիպ զգեստ է կրում։