«Տեղի է ունեցել դեպք, որի մասին չեմ կարող լռել»․ Անաստասիա Զավորոտնյուկի դստեր հայտարարությունը

«Տեղի է ունեցել դեպք, որի մասին չեմ կարող լռել։ Ես վարսերս ներկելու համար գրանցվել էի մոսկովյան, ամենանորաձև սրահներից մեկում, որտեղ գնում են շատ աստղեր ու հանրային մարդիկ։ Ամեն ինչ գնում էր իր հունով։ Հուսեին անվամբ մասնագետը ներկում էր իմ վարսերը «air touch» տեխնիկայով։
Բայց մազերս ներկելուց րոպեներ անց ես այրոց զգացի ու հայտնեցի այդ մասին մասնագետին։ Բայց նա ինձ հանգստացրեց ու ասաց, որ դա բնական ռեակցիա է»,- պատմում է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրն ու հավելում, որ վարսերը լվալուց հետո դրանք վերածվել են ցախավելի, իսկ վարսերի մի մասն ընդհանրապես թափվել է։
Նա երկրպագուների հետ կիսվել է իր վրդովմունքով ու հիասթափությամբ, իսկ ինստագրամյան հետևորդները կիսել են նրա զայրույթն ու խորհուրդ են տվել վարսահարդարին ենթարկել քրեական պատասխանատվության։