Իռլանդացի նկարիչը նկարում է հսկայական դիմանկարներ․ նրա բնորդները հայտնիներն են

Ժամանակակից իռլանդացի նկարիչ Քոլին Դեյվիդսոնի աշխատանքները գրավել են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայտնիների ու հասարակ մարդկանց ուշադրությունը։

Իր նկարներում Դեվիդսոնը օգտագործում է վրձնի խոշոր հարվածներ, պահպանելով գույնի և համամասնությունների իրական ճշգրտությունը: Քոլինը նկարչության դասեր է տվել դերասան Բրեդ Փիթին և երկու անգամ նրան նկարել է: Այդ դիմանկարներից մեկը ցուցադրվել է Սմիթսոնյան ազգային դիմանկարների պատկերասրահում և նկատվել է Time ամսագրի կողմից, որը առաջարկել է նկարչին իրենց 2015 թվականի ամսագրերից մեկի շապիկի համար նկարել Անգելա Մերկելին։ Ձեզ ենք ներկայացնում նկարչի հայտնի բնորդներին ու նրանց դիմանկարները։