«Դե, հասկացաք՝ ինչու է այդքան ինքնավստահ, որովհետև այսպիսի կին ունի»․ Սեյրանն ու Մարինան նշում են ամուսնության մեկ տարին

Դերասաններ Սեյրան Մովսիսյանի և Մարինա Մնացականյանի ընտանիքում հունիսի 28-ը կարևոր օր էր․ նրանք նշում էին իրենց ամուսնության 1-ամյակը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ երիտասարդ զույգի ընտանիքում համալրում է սպասում, նրանք շուտով որդի են ունենալու։
Showbiz.am կայքի հետ զրույցում Սեյրանն ու Մարինան կիսվել են իրենց սիրո ռոմանտիկ ու գեղեցիկ պատմությամբ ու պատմել են ընտանեկան կյանքի առանձնահատկությունների և երջանկության գաղտնիքի մասին։

Ի՞նչ եք զգացել առաջին հանդիպման ժամանակ։
Մարինա․ Մեր առաջին հանդիպումը եղել է առաջին կուրսում, երբ մենք ընդունվում էինք Թատերական ինստիտուտ։ Առաջին անգամ տեսել ենք միմյանց քննության ժամանակ։ Բնականաբար, այնքան խառն էինք ու հուզված, որ կարևոր բաներ չենք զգացել։
Բայց երբ հետո միասին շփվեցինք, շատ մտերիմ ընկերներ դարձանք, որից հետո ձևավորվեցին մեր հարաբերությունները։
Առաջին անգամ, երբ տեսա, չեմ ֆիքսել, բայց երբ սեպտեմբերի մեկին գնացինք դասի, հանդիպեցինք իրար՝ մտածեցի․ «Ինչո՞ւ է ինքը մեր կուրսից»։
Սեյրան․Մարինային առաջին անգամ տեսել եմ ընդունելության քննությունների ժամանակ։ Մտածել եմ․ «Վաու, այս ինչ սիրուն աղջիկ է, աչքերը և այլն։ Բայց ավելի հստակ զգացել եմ, երբ սեպտեմբերի մեկին մտա կուրս ու տեսա, որ նա իմ կուրսից է․ ուրախություն, երջանկություն, զգացի, որ վերջ իմ կինն է։

Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է։
Մարինա․Մեզ մոտ, Սեյրանն է խոստովանել, բայց մեզ մոտ դա չի եղել անկանխատեսելի ձևով, և՛ իմ մեջ կային զգացմուքներ, և՛ Սեյրանի, բայց որպես այդպիսին, սիրո խոստովանություն, առաջին անգամ հենց Սեյրանն է արել՝ ասելով, որ սիրում է ինձ։
Սեյրան․Ես։

Ո՞րն է նրա բնավորության իմ ամենասիրելի գիծը։
Մարինա․ Ինձ համար նրա բնավորության ամենասիրելի գիծն այն է, որ նա գիտի սիրել, շատ լավ գիտի սիրել ու ինչպես այդ սերը ցույց տալ։ Սա երևի ինձ համար իր բնավորության ամենակարևոր գծերից մեկն է, որովհետև յուրաքանչյուր կին, աղջիկ ամենաշատը սիրում է սիրված լինել։
Սեյրան․Մարինայի մեջ իմ ամենասիրելի գիծը հոգատարությունն է իմ հանդեպ, ես դրանից հասկանում եմ, որ նա շատ հոգատար մայր կլինի իմ երեխաների համար։

Ի՞նչն է նրա արարքներում ինձ նյարդայնացնում։
Մարինա․ Իր արարքներում շատ բաներ կան, որ ինձ կարող են նյարդայնացնել, բայց երևի կառանձնացնեմ շուտ բռնկվելը, բայց ինքը շատ է աշխատում իր վրա ու այնպես է անում, որ ես չնյարդայնանամ։
Սեյրան․ Եկեք հարցին ուրիշ ձև մոտենանք, ի՞նչը չի նյարդայնացնում ինձ։ Իհարկե, դա կատակ։
Մարինայի արարքներից ինձ նյարդայնացնում է միամտությունը, ինքը կարող է միամիտ-միամիտ, անմտածված այնպիսի քայլեր ու խոսքեր անել, որոնք ինձ կնյարդայնացնեն։

Ի՞նչ է անում, երբ ցանկանում է ներողություն խնդրել։
Մարինա․ Շատ արժեքավորում է այդպիսի բառերը՝ կներես, սիրում եմ քեզ։ Բայց կներես ասում է այն ժամանակ, երբ իսկապես, շատ մեծ, գլոբալ ձևով նեղացրել է ինձ կամ հասկացել է, որ սխալ քայլ է արել։ Երբ տակից ցանկանում է դուրս գալ սկսում է անկապ հումորներ անել։
Սեյրան․ Սկսում է հին թեմաներից խոսել կամ ընդհանրապես կապ չունեցող բաներից է խոսում ու կամաց-կամաց գալիս է դրան ու վերջում ի՞նչ է ասում՝ ներողություն։

Ի՞նչ գիծ եք ձեր բնավորության մեջ փոխել հանուն նրա։
Մարինա․ Ոչ մի գիծ չենք փոխել և միմյանց ընդունել ենք այնպիսին, ինչպիսին, որ կանք։
Սեյրան․ Ոչ մի։

Ո՞րն է ձեր երջանկության ու սիրո բանաձևը։
Մարինա․
Մեր երջանկության բանաձևն այն է, որ մենք առաջին հերթին շատ մտերիմ ընկերներ ենք, հետո նոր ամուսիններ, սիրեկաններ։ Մենք ընկերներ ենք, թերևս դա ամենագլխավորն է հարաբերությունների մեջ։
Սեյրան․ Մեր սիրո բանաձևը իմ տեսանկյունից՝ լսել, հարգել միմյանց ու կառուցել ընտանիքը միասին։ Ամենակարևորը, իմ կարծիքով, ընտանիքում միասնականությունն է և լսելու կարողությունը, երբ դու թողնում ես, որպեսզի քո կեսը խոսի, արտահայտվի յուրաքանչյուր հարցի շուրջ, դա ամենակարևորն է։ Պետք է թողնել, որպեսզի ինքը խոսի ու իրեն կարևոր զգա։ Երբ ամեն մեկն իրեն ընտանիքում կարևոր զգա, ապա այդ ընտանիքն ու այդ սերը երկար կտևեն։ Լսեք միմյանց, թողեք, որ ձեր կեսն արտահայտվի։

Ի՞նչ երազանքներ ունեք ապագայում։
Մարինա․ Նպատակն ու երազանքը ես չեմ ցանկանում ասել, որովհետև դրանք պետք է մնան շատ տաքուկ տեղում ու կամաց-կամաց կատարվեն։
Սեյրան․ Մենք ունենք երկու բզինես, որտեղ մենք զբաղվում ենք թևնոցների և փափուկ կահույքի արտադրությամբ՝ Marsecollection և Marse furniture-ը։
Իմ երազանքն այն է, որ այդ բիզնեսը զարգանա, և իմ տղան, ով նոր է լույս աշխարհ գալու, ծնվի ու մեծանա արդեն բիզնեսմենների ընտանիքում։

Ո՞վ է ավելի խանդոտ։
Մարինա․ Հավասարաչափ։ Անիմաստ խանդի տեսարաններ երբեք չեն լինում։
Սեյրան․ Երկուսս էլ։

Ո՞վ է ավելի էմոցիոնալ։
Մարինա․ Միանշանակ, ես։
Սեյրան․ Մարինան։

Ո՞վ է ավելի ռոմանտիկ։
Մարինա․ Երկուսս շատ ռոմանտիկ ենք ու երկուսս էլ շատ սիրում ենք անակնկալներ։ Որպես աղջիկ, ես մի փոքր ավելի շատ եմ սիրում, բայց չեմ կարող ասել, որ Սեյրանը չի սիրում։ Ռոմանտիկության պարագայում ավելի շատ է դրսևորվում Սեյրանը, որովհետև ռոմանտիկ քայլեր շատ է արել, նույնիսկ այդ բոլոր տեսանյութերը համացանցում կան ու անընդհատ պտտվում են։
Սեյրան․ Ես։

Ո՞վ է ավելի ներողամիտ։
Մարինա․ Եթե ներողամիտ չլինեինք, ապա մեր ընտանիքը կլիներ, բաց չէր լինի առողջ՝ հարաբերություններում։ Որովհետև եթե չես ներում, կյանքը վերածվում է դժոխքի։
Սեյրան․ Երկուսս էլ։

Ո՞վ է ավելի ինքնավստահ։
Մարինա․ Սեյրանը միանշանակ։ Դե, հասկացաք՝ ինչու է այդքան ինքնավստահ, որովհետև այսպիսի կին ունի։
Սեյրան Ես։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան