Համացանցում արդեն հասանելի է Բեյոնսեի նոր ալբոմի թրեյլերը

Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն շուտով կներկայացնի իր երաժշտական ֆիլմը։ Սցենարի հիմքում ընկած է սևամորթ ընտանիքի և երիտասարդ թագավորի կյանքի պատմությունը, որը լի է պայքարով, դավաճանությամբ ու սիրով։ Մտերիմ մարդկանց խորհուրդների շնորհիվ գլխավոր հերոսը կարողանում է գտնել ճանապարհը իր գահը վերադարձնելու համար։
««Black Is King» ֆիլմը երգչուհին ստեղծել է «Disney» կինոստուդիայի հետ համատեղ ջանքերով։
Համացանցում արդեն հասանելի է դրա թրեյլերը։

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում մեծ թափ հավաքած հակառասիստական շարժումը սկսվել է շաբաթներ առաջ սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու խեղդամահ է արել նրան։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպաներին, ովքեր տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։