Կաթիլներ․ մատնահարդարման գլխավոր թրենդը

Մատնահարդարման ոլորտը բավականին տուժել է համավարակի ու կարանտինային ռեժիմի հետևանքով։ Դա բացատրվում է նրանով, որ բոլորը չէ, որ կարող են ինքնուրույն մշակել ու գեղեցկացնել սեփական եղունգները։
Սակայն հիմա կարանտինի ընթացքում, երբ մատնահարդարները մնացել են առանց աշխատանքի, նրանք սեփական եղունգների վրա նոր փորձարկումներ են անում՝ ստանալով խելահեղ ու նոր ոճային մատնահարդարման տարբերակներ։
Հենց այդպես էլ ծնվել է կաթիլներով մատնահարդարման տարբերակը, որը հեղինակավոր ամսագիրը համարել է այս ամռան գլխավոր թրենդը։ Այն ստանալը նաև բավականին հեշտ է, քանզի պետք է, պարզապես, արդեն ներկված եղունգների վրա զգուշորեն սոսինձ կաթեցնել, որն էլ նման դիզայն է ստեղծում։