Moschino-ի նոր հավաքածուն և սեզոնի գլխավոր թրենդը

Ամբողջ աշխարհի ոճաբաններն ու դիզայներները միաձայն հայտարարում էին, որ պուտավոր պրինտը սեզոնի վերջին ճիչն է լինելու։ Մասնագետների կարծիքով այս պրինտը մի քանի սեզոն դեռ հայտնի կլինի։
Ճիշտ է, կարանտինի ընթացքում տանից դուրս գալու և նորաձև հագուստը ցուցադրելու հնարավորություն չկա, սակայն անգամ փոքրիկ առիթի դեպքում հարկավոր է օգտվել առիթից ու ներկայանալ հանրությանը գեղեցիկ ու նորաձև տեսքով։

Պետք է նշել, որ նման նախշերով զգեստներն այդքան էլ չեն համապատասխանում առավել փարթամ կառուցվածք ուենցող կանանց։ Նման հագուստի նախապատվություն տալուց առաջ համոզվեք, որ ձեր կազմվածքին պրինտը համապատասխանում է։
Moschino բրենդն իր 2020-2021 հավաքածուում հենց այս պրինտին է տվել առավելությունն ու չի սխալվել։
Նորաձևության սիրահարներին նոր հավաքածուն անչափ դուր է եկել, իսկ նորաձևության քննադատների պնդմամբ՝ պանդեմիայի առաջացրած տխուր ու մոխարգույն առօրյան միայն նմանատիպ գունեղ հավաքածուն կարող է վերացնել։