Բեյոնսեի դուստրը ստացել է «BET-2020» երաժշտական մրցանակ

CNN հեռուստաալիքը հայտնում է, որ «Black Entertainment Television Awards» երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիրներից մեկը հայտնի երգչուհի Բեյոնսեի ու ռեփեր Jay-Z-ի 8-ամյա դուստրն է՝ Բլյու Այվի Քարթերը։
Փոքրիկ աղջնակը հաղթող է ճանաչվել «BET Her award» անվանակարգում «Brown skin girl» շնորհիվ, որը ստեղծվել է Բեյոնսեի, երգիչ Wizkid-ի և ռեփեր Saint Jhn-ի հետ համագործակցությամբ։
«BET Her award» անվանակարգում հաղթող լինելու համար 8-ամյա Բլյուն մրցել է Ալիշա Քիզի, Լիզոյի, Միսի Էլիոթի, Ջեյ Մորթոնի, Սիարայի և ևս մի քանի հայտնի ու կայացած աստղերի հետ։