Միշա Գալուստյանի կազմակերպությունը սնանկացել է

Միշա Գալուստյանի երկրպագուները գիտեն, որ վերջինս ոչ միայն հաջողակ կատակերգու, դերասան ու երգիչ է, այլև գործարար։
Գալուստյանն իր ընկերներից մեկի հետ դեռ տարիներ առաջ հիմնել է «Топ Фильм Комедия» և «Топ Фильм Дистрибьюшен» կազմակերպությունները։ «Топ Фильм Дистрибьюшен» կազմակերպությունը սնանկացել է դեռ 2018 թվականին, սակայն մյուսը շարունակում էր իր հաջող գործունեությունն ու մեծ շահույթ էր բերում Գալուստյանին։

Սակայն հիմա կազմակերպությունը սնանկացման եզրին է, թե որն է դրա պատճառը, դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Գալուստյանը երբեք չի հերքել, որ բավականին շատ գումար է վաստակում, նա նաև միշտ նշել է, որ դրա հետ մեկտեղ չափազանց շատ է նաև ծախսում։ Մասնագիտությամբ իրավաբան Գալուստյանը դաստիարակում է երկու դուստրերին, որոնց կրթության ու զվարճանքի վրա ծախսում է մեծ գումարներ։
Լրագրողների հետ զրույցում Միշան խոստովանել է, որ իր բոլոր գործերը աննախադեպ հաջողությունների են հասել այն բանից հետո, ինչ ինքը սկսել է նկարահանվել «Наша Russia» նախագծում։