Պարուսույց Մաքսիմ Պարֆյոնով նետվել է 11-րդ հարկից

Ժամեր առաջ ռուսական լրատվամիջոցները ողբերգական լուր հայտնեցին․ 11-րդ հարկից նետվելու հետևանքով մահացել է հայտնի պարուսույց Մաքսիմ Պարֆյոնովը։
Պարզելու համար՝ դա ինքնասպանություն է եղել, թե կանխամտածված սպանություն, ոստիկանական հետաքննության արդյունքում գտնվել է վկա, ով պատմել է, որ տեսել է Պարֆյոնովին 11-րդ հարկի իր բնակարանում՝ պատուհանագոգին կանգնած։
Այս վկայությունը հիմք է դարձել մտածելու, որ երիտասարդ պարուսույցի մահը ինքնասպանության հետևանք է եղել։
Արտիստի մտերիմները չեն կարողանում հավատալ կատարվածին։ Թե ինչը կարող էր լինել պարուսույցի ինքնասպանության պատճառը, դեռ հայտնի չէ, սակայն ոստիկանական հետաքննությունը շարունակվում է։