Իսպանաբնակ սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանը երաժշտական մրցույթում արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին

Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին «Առցանց երաժշտության մրցույթի» երրորդ փուլի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է Melilla Hoy պարբերականը, երկու ժամ տևած քվեարկության արդյունքում 12-ամյա սաքսոֆոնահարուհին 508 ձայն է ստացել: Որպես մրցանակ՝ երաժիշտը կստանա դասընթաց անվանի սաքսոֆոնահարի հետ 2020-21 ուսումնական տարվա համար, ինչպես նաև դասընթացներ ակադեմիայի պրոֆեսորներից և 200 եվրո պարգևավճար, որը կկարողանա օգտագործել երկու երաժշտական խանութներից օգտվելու համար:

Մրցույթը կազմակերպվել է Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից: Ալիսիան մեծ ուրախությամբ շնորհակալություն է հայտնելիրեն աջակցած բոլոր մարդկանց: