Քիմ Քարդաշյանի նմանակը պնդում է, որ մարդիկ իրեն հաճախ են շփոթում հեռուստաաստղի հետ, խնդրում են ինքնագիր տալ և սելֆի անել (լուսանկարներ)

Բրիտանական The Sun պարբերականը հոդված է հրապարակել ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի նմանակի մասին, որն այնքան նման է իրապատում շոուի աստղին, որ վերջինիս անունից սկսել է ինքնագրեր բաժանել։

Լոս Անջելեսի բնակչուհի Ջենիֆեր Ուորդը խոստովանել է, որ սիրահարվել է Քիմ Քարդաշյանի կերպարին, և քանի որ ծանոթները բազմիցս պնդել են, որ նա արտաքին նմանություն ունի աստղի հետ, որոշել է նմանակել նրան։

Աղջկա խոսքով՝ իր և Քարդաշյանի մյուս նմանակների տարբերությունն այն է, որ ինքը կոսմետիկ վիրահատություններ չի արել։ Ուորդի պնդմամբ՝ հիմնական բարդությունը Քիմի զգեստապահարանին համապատասխան զգեստներ գտնելն է։

«Քիմին նմանվելու համար ես հսկայական կարողություն եմ ծախսում հագուստի, աքսեսուարների, կոսմետիկայի և ֆիթնեսի վրա։ Նրա ոճը շատ արագ փոխվում է, այդ պատճառով ես ամեն օր հետևում եմ Քիմի Instagram-ին»,- Ջենիֆերի խոսքը մեջբերում է պարբերականը։

Ուորդի խոսքով՝ իրապատում շոուի աստղին կրկնօրինակելը հաջողված է համարում, քանի որ փողոցում նրան հաճախ են սկսել շփոթել Քարդաշյանի հետ, նույնիսկ խնդրում են ինքնագիր տալ, «սելֆի անել» և նրան դիմում են Քիմ անունով։

«Ես մարդկանց բացատրում եմ, որ Քարդաշյանը հայ է, իսկ իմ արմատներն Իտալիայից և Բրիտանիայից են, մենք նույնիսկ ազգակիցներ չենք, բայց մարդիկ ինձ չեն հավատում»,-պատմում է Ջենիֆեր Ուորդը:

Քիմ Քարդաշյանին նմանվելու համար աղջկան օրական ավելի քան 6 ժամ է հարկավոր՝ 4 ժամ դիմահարդարման, վարսահարդարման և զգեստների ընտրության համար, ևս 2 ժամ՝ ֆիթնեսում մարզվելու համար։ Աղջկա խոսքով՝ ամուսինը դեմ չէ իր մոլուցքին։

It takes up to four hours to do her hair and make-up in copycat looksJennifer Ward, 28, spends six hours-a-day transforming herself into Kim KardashianKim, right, pictured on a night out with sister KourtneyJennifer loves the family and has watched every episode of Keeping Up With The KardashiansHer dress is very similar to one Kim wore at the Met Gala, pictured with husband Kanye WestJennifer with husband Aundre Pipkin, 32Likewise, Kim often wears corsets under her outfitsJennifer wears a waist trainer constantly to hone her figureKim wearing a very similar leopard print bodysuitJennifer loves Kim's style and has a whole copycat section of her wardrobeJennifer is a beauty influencer and loves copying Kim's looks