Երգչուհի Սիան խոստովանել է, որ տատիկ է դարձել

Ավստրալացի երգչուհի Սիան, որը վերջերս խոստովանել էր, որ նախորդ տարի երկու 18-ամյա սևամորթ տղա է որդեգրել, օրերս Apple Music-ին տված հարցազրույցում հայտնել է, որ տատիկ է դարձել, գրում է Fox news-ը։

«Իմ կրտսեր որդին երկու երեխա է ունեցել»,- հայտնել է նա։

44-ամյա Սիան նշել է, որ թեև սկզբում տատիկ լինելու միտքը նրան վախեցրել է, իրականում ուրախ է իր նոր դերի համար։

«Նրանք ինձ նանա են ասում։ Ես փորձում եմ նրանց համոզել, որ ինձ «քաղցրիկ» ասեն, ինչպես Քրիս Ջեներին՝ իր թոռները»,- կատակել է նա։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ նախորդ տարի երկու 18-ամյա տղա է որդեգրել։

Նրա խոսքով՝ տղաները չափահաս դառնալուց հետո զրկվելու էին մանկատան աջակցությունից, ուստի՝ որոշել է դառնալ նրանց օրինական խնամակալը։ Երգչուհին հայտարարել էր, որ սիրում է իր նոր ընտանիքը: