Քենդալ Ջենների կերպարով անիմացիոն հերոսը՝ Burberry-ի գովազդում

Burberry-ն ներկայացրել է իր նոր հավաքածուն «TB Summer Monogram» գովազդային արշավում, որի դեմքն է դարձել հայտնի մոդել Քենդալ Ջենները։
Սակայն կարանտինային պայմանները ստիել են որոշակի փոփոխությունների գնալ բոլոր ոլորտներին և նորաձևության ոլորտը բացառություն չէր․ գովազդային արշավում նկարահանվել են ոչ թե իրական մոդելներ, այլ հայտնի մարդկանց նմանակմամբ ստեղծված վիրտուալ կերպարներ։

Ջենները կադրում կերպարանափոխվում է չորս կերպարի և միաժամանակ ներկայացնում ոճային հագուստ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հավաքածուներից։
«Ինձ հետ ցանկանում էին համագործակցել՝ այդ հավաքածուն տարբեր կողմերից ներկայացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քենդալն ու հավելել,- «Ինձ դուր է եկել, որ ես դրանում իմ սեփական ներդրումն ունեմ»,- ասել է Ջենները։