Աստղագուշակ հուլիսի 5-ի համար

 

Խոյեր
Կարևոր մասնագիտական ​​ծրագրի ավարտից առաջ մնում է կատարել մեկ եզրափակիչ քայլ, ուստի շատ կարևոր է կենտրոնանալ և գործը հասցնել իր տրամաբանական ավարտին:

Ցուլեր
Ինչ էլ որ անես այս օրը, փորձիր ակտիվորեն աշխատել, մի ծուլացիր և մի շեղվիր մանրուքների պատճառով, հակառակ դեպքում աշխատանքդ երկար ժամանակով կձախողվի:

Երկվորյակներ
Օրը հարմար չէ կյանքում կտրուկ փոփոխություններ կատարելու համար։ Այսօր այնքան էլ նպատակահարմար չէ կարևոր որոշում կայացնելը։

Խեցգետիններ
Մարդկանց հետ շփումը կշեղի ձեզ այն աշխատանքից, որը պետք է հնարավորինս արագ կատարվի, այնպես որ աշխատեք քիչ խոսել հեռախոսով։

Առյուծներ
Կարևոր որոշումներ կայացնելու համար պետք է լսեք ձեր ներքին ձայնին։ Այն ձեզ ճիշտ կուղղորդի ու թույլ չի տա սխալվել։

Կույսեր
Այսօր ոչ մի դեպքում չպետք է կասկածել ձեր ուժի և կարողությունների վրա։ Թեթևակի անորոշությունը բավարար կլինի, որպեսզի ձեր դիրքերը զիջեք մրցակիցներին:

Կշեռքներ
Հաջողության հասնելու համար պետք է շատ հետևողական լինեք ու աչքաթող չանեք նույնիսկ մանրուքները: Օրը բարենպաստ է աշխատանքային առաջխաղացումներ ունենալու համար։

Կարիճներ
«Սխալների վրա աշխատելու» համար բարենպաստ օր է։ Ձեր գործողությունները վերլուծելուց և անհրաժեշտ հետևություններ անելուց հետո կարող եք առաջ շարժվել առանց կանգ առնելու։

Աղեղնավորներ
Այսօր պետք է ճիշտ կառավարեք ձեր ժամանակը։ Մեծ է ռիսկը, որ դուք կարող եք շատ կարևոր մանրուքներ աչքաթող անել, իսկ հետո ափսոսալ։

Այծեղջյուրներ
Այսօր անհնար է մանգամից հաջողության հասնել։ Մի շտապեք։ Անհրաժեշտ է պլանավորել առաջնահերթ գործերն և հետևել պլանին:

Ջրհոս
Նախքան նոր նախագիծ նախաձեռնելը, ձեր գործընկերների մեջ գտեք գաղափարակից մարդկանց։ Միայնակ դուք ոչինչ անել չեք կարող, այնպես որ սովորեք աշխատել թիմի հետ:

Ձկներ
Օրը բարենպաստ է փոքր ֆինանսական գործարքների, օրինակ՝ կոմունալ վճարումներն ու գնումներ կատարելու համար։ Խոշոր գնումները պետք է հետաձգել։