Վասիլի Ռիբինը ներկայացրել է իր ընտրյալին

«Դյունա» խմբի սոլիստ Վիկտոր Ռիբինի և երգչուհի Նատալյա Սենչուկովայի որդին՝ Վասիլին, բավականին պահանջված ու սիրված մոդել է դարձել արտաքնապես դերասան Ջեյսոն Մամոայի հետ իր նմանության շնորհիվ։ Տղամարդուն անվանում են Ռուսաստանի ամենահմայիչ մոդելներից մեկը, նա մշտապես գտնվում է լրագրողների և երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Վասիլին նաև հանդիսանում է KODI երաժշտական խմբի անդամ։
Օրեր առաջ նա ներկայացրել է նոր «Փոթորիկ» երգի պրեմիերան ու հայտնել է, որ երգը նվիրված է իր ընտրյալին։

«Այս թրեքի ստեղծման պատճառն իմ սիրելի աղջիկն է՝ Դարյան։ Այս հոյակապ աղջիկն ինձ միշտ ու ամեն բանում աջակցել է, ասել է՝ որտեղ և ինչը այն չէ, ինչ պետք է փոխել կամ ավելացնել, և ամենակարևորը՝ միշտ հավատացել է ինձ»,- գրել է իր էջում Վասիլին և ներկայացրել է իր սիրելիի լուսանկարն ինստագրամյան էջում, ինչը քննարկումների թեմա է դարձել։
Երկրպագուների մեծ մասը պնդել է, որ աղջիկը բավական գեղեցիկ չէ Վասիլիի կողքին լինելու համար, իսկ մյուսները հիացել են զույգով ու նրանց ջերմ մաղթանքներ են հղել։