«Երալաշ»-ի աստղին ծանր վնասվածքներով հոսպիտալացրել են (լուսանկար)

Ժամեր առաջ իր ինստագրամյան էջում դերասան Միխայիլ Կազակովը կիսվեց մի լուսանկարով, որն անչափ անհանգստացրեց նրա երկրպագուներին։ Կադրում երևում է, որ դերասանն այժմ գտնվում է հիվանդանոցում։
Լրագրողների հետ Միխայիը դեռ կապի դուրս չի գաիս, և թե ինչի հետևանքով է դերասանը հայտնվել հիվանդանոցում, դեռ պարզ չէ։ Երկրպագուները սիրելի արտիստի սոցիալական կայքերի էջերը հեղեղել են բազմաթիվ հարցերով՝ ցանկանալով պարզել՝ ինչ է կատարվել նրա հետ։
Միխայիլ Կազակովը հայտնի է շատերին «Երալաշ» նախագծից, որը սիրված էր թե՛ փոքրիկների, թե՛ մեծերի կողմից։ Նա նաև նկարահանվել է «Հայրիկի դուստրերը» և «6 կադր» հումորային հեռուստասերիալներում։