Մարինկա Խաչատրյանը չափն անցել է իր լուսանկարը ֆոտոշոփելիս

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը բավականին ակտիվ  է իր ինստագրամյան էջում ու հաճախ է հրապարակում գեղեցիկ լուսանկարներ՝ ներկայացնելով իր առօրյան։ Սակայն այս անգամ նրա հրապարակած նոր լուսանկարները դարձել են երկրպագուների քննակման ու քննադատության պատճառը։ Բանն այն է, որ դերասանուհին չափն անցել է ֆոտոշոփելիս և իր նոր լուսանկարում դարձել է գրեթե անճանաչելի։
Լուսանկարի մեկնաբանություններում դերասանուհուն հաճոյախոսություններ են արել նրա աստղային ընկերները։
Երկրպագուների մի մասը մեկնաբանությունների բաժնում հիացել է դերասանուհու հրապարակած նոր կադրերով, մյուս մասն էլ խորհուրդ է տվել այլևս այդքան չֆոտոշոփել լուսանկարները։