Հայտնի դերասան Ուիլլ Սմիթն իր կնոջը թույլ է տվել սիրեկան ունենալ

Երգիչ Աուգուստ Ալսինան հայտարարել է, որ երկար ժամանակ հանդիպել է ամերիկացի դերասան Ուիլլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթթ-Սմիթի հետ, ընդ որում՝ դրան հավանություն է տվել հենց ինքը՝ Սմիթը, քանի որ զույգը ազատ հարաբերություններ է ունեցել, հաղորդում է Lenta.ru-ն:

27-ամյա երգիչը պատմել է, որ Սմիթի կնոջ հետ իրեն նրա որդին՝ Ջեյդենն է ծանոթացրել դեռ 2015թ-ին, և այդ ժամանակվանից նրանք անբաժան են եղել, միասին հանգստի են մեկնել: Երգչի խոսքով՝ Ուիլլ Սմիթն անձամբ օրհնել է նրանց միությունը:

Թեև Ջադա Փինքեթթ-Սմիթի ներկայացուցիչները հերքել են երգչի հայտարարությունները, սակայն Ալսինան պնդում է իր խոսքերն ու շեշտում, որ այս տեղեկությունը դեռ ավելի վաղ էր պետք հրապարակել, քանի որ մարդիկ վաղուց դրա վերաբերյալ կասկածներ ունեին:

Ավելի վաղ Ուիլլ Սմիթը խոստովանել էր, որ ռեփեր Թուփաքի պատճառով խանդել է կնոջը, ապա ափսոսանք էր հայտնել այդ կապակցությամբ: