Մեգան Մարքլը նոր ֆիլմում կխաղա ԱՄՆ նախագահի դերը

Դեռ ամիսներ առաջ, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը թագավորական պարտականություններից հրաժարվեցին, նրանք նշեցին, որ ցանկանում են ապրել սովորական կյանքով ու զբաղվել իրենց սիրելի գործերով։
Մարքլն, ով մինչ Սասեքսի դքսուհի դառնալը հայտնի դերասանուհի էր, այժմ կրկին որոշել է վերադառնալ իր նախկին աշխատանքին։
Հայտնի է, որ որ արքայազն Հարիի կինը պատրաստվում է Լլոյդ Քոթի «Ընտրությունների տարի» վեպի էկրանավորման մեջ մարմնավորել առաջին կին նախագահին։ Ֆիլմի սյուժեն պատմում է ռուսական դավադրության մասին, որի նպատակն է խախտել ԱՄՆ նախագահի ընտրությունները։

Հիշեցնենք նաև, որ 38-ամյա Մեգան Մարքլն ու 36-ամյա արքայազն Հարրին որոշել են հասարակությանը ներկայացնել իրենց կյանքի մասին պատմող «Ազատության փնտրտուքներով» հեղինակային գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 11-ին։
Մարքլին ու Հարրիին օգնել են նաև թագավորական կենսագիրներ Օմիդ Շորբին և Կարոլին Դյուրանը։ Գրքի հիմքում Սասեքսի դուքսերի անկեղծ պատմությունն է և Ամերիկայում սկսած նրանց նոր կյանքի մանրամասները։