Քիմ Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին աջակցել Հայաստանի փոքր բիզնեսին

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ, նորաթուխ միլիարդատիրուհի Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջի միլիոնավոր հետևորդներին կոչ է արել աջակցել Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը` նվիրատվություն կատարելով Հայաստանի աջակցության հիմնադրամին:

«Դիտարկեք Հայաստանի աջակցության հիմնադրամին նվիրատվության հնարավորությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և փոքր բիզնեսի զարգացման համար»,-գրել է Քարդաշյանը` կից հրապարակելով Երևանի համայնապատկերի լուսանկարը:

Հայտնի է, որ Հայաստանի աջակցության հիմնադրամը «Փարոս» հիմնադրամի հետ համատեղ Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման նախաձեռնություն է սկսել: