Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը և ամուսինը՝ կինոօպերատոր Դենիել Մոդերը, օրերս նշել են ամուսնության 18-ամյակը, ինչի կապակցությամբ դերասանուհին Ինստագրամում լուսանկար է հրապարակել։
52-ամյա դերասանուհու հրապարակած լուսանկարում վերջինս համբուրում է 51-ամյա Մոդերի այտը։
«18 տարի»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։
2002 թվականին Նյու Մեքսիկո նահանգում ամուսնացած զույգը ծանոթացել է 2000 թվականին՝ «Մեքսիկացին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Մոդերը կինոօպերատոր է աշխատել։
Այժմ զույգն ունի երեք երեխա ՝ 15-ամյա Հեյզելն ու Ֆինեասը, 13-ամյա Հենրին։