Աննա Սեդակովան տրավմաներ է ստացել իր անզգուշության հետևանքով (տեսանյութ)

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Աննա Սեդակովան տեսահոլովակի նկարահանման ընթացքում լուրջ տրավմա է ստացել։
Երգչուհին արագ վազելու պատճառով ընկել է ու ամբողջովին վնասել է թե՛ ձեռքերը, թե՛ ոտքերը։ Բարեբախտաբար, նկարահանման վայրում ներկա բուժաշխատողներն օգնել են նրան և շտապ օգնություն կանչելու կարիք չի եղել։
«Առաջին տասը վայրկյանը չէի կարողանում շնչել։ Կրծքավանդակս չէր կարողանում օդ ընդունել։ Ինձ պառկեցրին գետնին»,- պատմում է Աննան ու հավելում,- «Փաստորեն, այնքան վախենալու է, երբ չես կարողանում շնչել»։
Երկրպագուներին անչափ անհանգստացրել է իրենց սիրելի արտիստի հետ կատարված դեպքը։ Նրանք հորդորել են երգչուհուն լինել ավելի զգույշ և ուշադիր։