555 000 դոլար. Դևիդ Բեքհեմին պատկանող Aston Martin-ը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին պատկանած վինտաժային Aston Martin V8 Volante մեքենան 445 հազար ֆունտով ստերլինգով (555 հազար ԱՄՆ դոլար) վաճառքի է հանվել: Մեքենայի վիճակը համապատասխանում է գործարանային արտադրության, գրում է Auto Trader-ը:

Նման մեքենա նկարահանել են Ջեյս Բոնդի մասին «Կայծեր աչքերից» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսի դերում է հանդես եկել Թիմոթի Դալթոնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս մոդելը թողարկվել է 1980-ական թվականներին: Բեքհեմն, իր հերթին, այն ձեռք է բերել 2003 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմում խաղալու տարիներին: Մարզիկը մեքենան վաճառել է 2018 թվականին:

Նշվում է, որ կաբրիոլետը մուգ կարմիր գույնի է: Սրահը մարմնագույն երանգի է՝ առանձին բալագույն հատվածներով: