Դիվանագետ Մարիա Զախարովան հայտնել է իր հեղինակած երգերի թողարկման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ շուտով հանրությունը երկու երգ կլսի, որոնց խոսքն ինքն է հեղինակել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ առաջին երգն իրենից լեզգինկա է ներկայացնելու:

«Դա 2019 թվականի աշնանն էր, մենք «Ռուսկոյե ռադիո»-ի հետ միասին լեզգինկայի մրցույթ էինք հայտարարել, կար տեսքտը, իսկ ես լեզգինկա շատ եմ սիրում: Մրցույթը կայացել է»,- հայտնել է Զախարովան՝ նշելով, որ մրցույթի հաղթող է դարձել ՌԴ շրջաններից մեկի ներկայացուցիչը:

Երկրորդ երգը, դիվանագետի խոսքով, գրվել է զգացմունքային պահին, և այն կկատարի ռուս ամենահայտնի երգչուհիներից մեկը:

Ապրիլին Զախարովան հայտնել էր, որ դարձել է «До предела» երգի հեղինակը, որը կատարել են Մաքսիմ Ֆադեևն ու երգչուհի Վալերիան: