Ո՞ւմ հետ է հանդիպում Լիզա Արզամասովան

Լիզա Արզամասովան հայտնի է հեռուստադիտողին «Հայրիկի դուստրերը» հեռուստասերիալից, և դեռ մանկուց նա վայելում է երկրպագուների սերն ու միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում։
Չնայած իր հայտնիությանը՝ դերասանուհին մշտապես խուսափում է սկանդալներից և հազվադեպ է հայտնվում քննարկումների կամ քննադատությունների կենտրոնում։
Սակայն վերջերս պապարացիները լուսանկարել են Լիզային իր ընտրյալի հետ ճաշելիս, և պարզվել է, որ դերասանուհու սիրեցյալը նույնպես հայտնի մարդ է։

Վերջինիս հետ լուսանկարում երևում է 46-ամյա մարզիկ Իլյա Ավերբուխը, ով ամուսնալուծված է և ունի 17-ամյա որդի։ Նշենք, որ երկրպագուների շրջանում զույգի հարաբերությունները ակտիվ քննարկվել են, քանզի Լիզան փոքր է Իլյայից 21-տարով։
Լրագրողների հետ զրույցում իր և մարզիկի սիրավեպը Լիզան հաստատել է, սակայն ցանկացել է հարաբերությունների մյուս մանրամասները գաղտնի պահել։