Արսեն Գրիգորյանը երկար դադարից հետո հանդես է եկել նոր ֆոտոշարքով

Երգիչ Արսեն Գրիգորյանը վերջին ժամանակներում բավականին պասիվ է իր ինստագրամյան էջում։ Երգիչը նաև չի երևում հեռուստաէկրաններին՝ ստիպելով հավատարիմ երկրպագուներին կարոտել իրեն։ Սակայն երկար դադարից հետո արտիստը ներկայացել է գունեղ ու իքնատիպ լուսանկարներով։
Ինստագրամյան հետևորդները հեղեղել են լուսանկարի մեկբանաությունները դրական ու ջերմ խոսքերով։
Նշենք, որ ավելի վաղ Արսեն Գրիգորյանը կիսվել էր երկրպագուների հետ լուսանկարով, որտեղ հանդես էր եկել կապույտ գույնի լինզաներով։ Ինստագրամյան հետևորդների կարծիքները բավականին տարբեր էին․ շատերին դուր էր եկել երգչի արտաքնային փոփոխությունը, իսկ մնացածը հորդորել էին հրաժարվել լինզաներից։