Ի՞նչ կարևոր ելույթներով են հանդես գալու Մեգան Մարքլը, Միշել Օբաման ու Պրիյանկա Չոպրան

Նախօրեին հայտարարվեց 38-ամյա Մեգան Մարքլի հերթական հրապարակային ելույթի մասին: Հաջորդ շաբաթ դքսուհին կլինի «Girl Up Summit»-ի հատուկ հյուրը։ Girl Up-ը կազմակերպություն է, որը ձգտում է հաշմանդամ աղջիկների համար հավասար իրավունքներ ապահովել զարգացող երկրներում, ինչպիսիք են Եթովպիան, Մալավին, Գվատեմալան և Հնդկաստանը:

Այս տարի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 13-ից 15-ը և կկազմակերպվի առցանց՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: Դատելով կազմակերպության պաշտոնական խմբում տեղադրված պաստառից՝ Մեգան Մարքլը լինելու է միջոցառման հիմնական բանախոսներից մեկը։ Մեգանի հետ միասին գագաթաժողովին կմասնակցեն նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման և հնդիկ դերասանուհի և մոդել Պրիանկա Չոպրան: