Շարլիզ Թերոնը չի համակերպվում, որ «Խելահեղ Մաքս»-ը ֆիլմում իրեն կփոխարինի ավելի երիտասարդ դերասանուհի

Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը Hollywood Reporter-ի հետ զրույցում մեկնաբանել է «Խելահեղ Մաքս» ֆիլմի հաջորդ մասում ռեժիսոր Ջորջ Միլլերի՝ իր կերպարն ավելի երիտասարդ դերասանուհով փոխարինելու որոշումը։

«Ինչ խոսք, դժվար է համակերպվել այդ որոշմանը։ Ես լիովին հարգում եմ Ջորջին, «Խելահեղ Մաքս. Կատաղության ճանապարհ»-ի նկարահանումներից հետո՝ ավելի շատ։ Նա վարպետ է, և ես նրան միայն ամենալավն եմ մաղթում»,- ասել է Թերոնը:

Դերասանուհու խոսքով՝ «իր համար, մասնավորապես, ցավալի է ռեժիսորի այդ որոշումը, քանի որ շատ է սիրում ֆիլմի հերոսուհուն»։

«Չափազանց երախտապարտ եմ, որ նրա ստեղծման գործում իմ փոքր դերակատարումն եմ ունեցել։  Ակնհայտ է, որ կցանկանայի՝ ֆիլմի պատմությունը շարունակվեր, բայց եթե ռեժիսորը զգում է, որ պետք է այլ ճանապարհով գնալ, ես վստահում եմ նրան»,- հավելել է դերասանուհին։

Մայիսին Ջորջ Միլլերը հաստատել էր, որ «Խելահեղ Մաքս» ֆիլմի հերոսի մասին առանձին ֆիլմ է նկարահանելու։ Սակայն նա հստակեցրել էր, որ նոր ֆիլմի համար փնտրում է 20 կամ մի քանի տարով մեծ դերասանուհի։