Մայքլ Ջեքսոնի դուստրը խոստովանել է, որ հոր մահից հետո ինքնասպանության մի քանի փորձ է արել ու սկսել է իրեն վնասվածքներ պատճառել

22-ամյա Փերիս Ջեքսոնը խոսել է իր ինքնասպանության փորձի մասին՝ Facebook Watch-ի նոր հաղորդման վերջին թողարկման ժամանակ, որը կոչվում է Unfiltered: Paris Jackson and Gabriel Glenn։ Հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի դուստրը խոստովանել է, որ հոր մահից հետո սկսել է իրեն մարմնական վնասվածքներ պատճառել:

«Ես սկսել էի քաշ հավաքել, ես կախվածության մեջ էի ընկել սննդից։ Հետո իմ զարմուհին ինձ «ճարպոտ անվանեց ու ես ասացի». «Վերջ, այլևս այսպես չեմ կարող»: Այսպիսով, ես ընկա խորը դեպրեսիայի մեջ և սկսեցի վնասվածքներ պատճառել ինքս ինձ»,- հիշում է նա։ Այնուհետև Փերիսը խոստովանել է, որ ինքը բազմիցս փորձել է ինքնասպանություն գործել: