Րիզ Ուիզերսփունի որդին որոշել է երգիչ դառնալ

44-ամյա դերասանուհի Րիզ Ուիզերսփունի որդին՝Դիկոն, շուտով կներկայացնի իր դեբյուտային սինգլը: 16-ամյա երիտասարդ Դիկոն Ռիզը, ում հայրը հայտնի դերասան Ռայան Ֆիլիպն է, որոշեց հետևել ծնողների օրինակին ու ընտրել իր մասնագիտությունը արվեստի բնագավառում:
Իր ինստագրամյան էջում ժամեր առաջ Դիկոնը տեղեկացրեց, որ շուտով կներկայացնի իր առաջին սինգլը, որը ձայնագրել է երգչուհի Նինա Նեսիբիտի հետ:

Երգի վերնագիրն է Long Run, որի պրեմիերան կկայանա ուրբաթ օրը:
Այս նորությունը մեկնաբանել են նաև Դիկոնի հայտնի ծնողները՝ նրա ինստագրամյան հրապարակման մեկնաբանությունների բաժնում գրելով գոտեպնդող խոսքեր սիրելի որդուն: