Ի ՞նչ անուն է տվել որդուն Գոհար Ավետիսյանը

Գոհար Ավետիսյանը, ով հուլիսի 3-ին մայրիկ է դարձել, այսօր հայտնել է իր ինստագրամյան հետևորդներին, որ որդուն հայկական անուն է տվել` Գասպար:
Երկրպագուներին շատ դուր է եկել այդ անունը, նրանք ջերմ խոսքեր են հղել Գոհարին՝ մաղթելով նրան ու փոքրիկին առողջություն:
Նշենք, որ փոքրիկի ծննդյան հաջորդ օրը նաև լրացել է Գոհարի 27-ամյակը:
Իր երկրպագուներին նա հայտնել է, որ Գասպարն իր ծննդյան ամենակարևոր ու անգին նվերն է: