«Շնորհակալ եմ ինձ հալածողներին և անիծողներին». Անդրեի անկեղծ խոսքերը

Այսօր սիրված երգիչ Անդրեն նշում է իր ծննդյան տոնը: Նա դարձավ 41 տարեկան:
«Շնորհակալ եմ Աստծուն, որ կամ: Շնորհակալ եմ ծնողներիս, որ լույս աշխարհ բերեցին: Շնորհակալ եմ հարազատներիս և ընկերներիս, որ կողքիս են։ Շնորհակալ եմ իմ անդավաճան հանդիսատեսին, որ միշտ գնահատում եւ սեր եք տալիս։ Շնորհակալ եմ ինձ հալածողներին և անիծողներին, որ ուժեղ ու անպարտ դարձրիք։ Շնորհակալ եմ կյանքիս ամեն օրվա համար։ Ծնվեք ու ապրեք այս կյանքը լիարժեք»,- գրել է սիրված երգիչը։
Երկրպագուները հեղեղել են հրապարակման մեկնաբանությունները ջերմ ու լավ խոսքերով՝ մաղթելով երգչին ամենալավն ու բարին: