Kasabian ռոք խմբի նախկին ֆրոնթմեն Թոմ Մեյգանը կկանգնի դատարանի առջև՝ հարձակում գործելու մեղադրանքով

Kasabian բրիտանական ռոք-խմբի նախկին ֆրոնթմեն Թոմ Մեյգանը կկանգնի դատարանի առջև՝ հարձակում գործելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

39-ամյա երաժիշտն այս տարվա ապրիլին մի մարդու է ծեծի ենթարկել: Որից հետո հուլիսի 6-ին հայտնի է դարձել, որ նա հեռացել է խմբից:

«Կցանկանայի ձեզ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- ասել էր Թոմ Մեյգանը երկրպագուներին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել խմբից նրա հեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Մեյգանը հայտնի ռոք խմբին միացել էր 1999 թվականին: