Սլովենիայում՝ Մելանյա Թրամփի հայրենիքում այրել են նրա արձանը

50-ամյա Մելանյա Թրամփի հայրենիք Սլովենիայում՝ Սևնիցայի մոտ, մեկ տարի առաջ նրա պատվին արձան էր տեղադրվել, բայց այն երկար կյանք չունեցավ, օրեր առաջ արձանն այրվեց: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ին: Ոստիիկանությունն այժմ զբաղվում է մեղավորներին փնտրելով։

Արձանի գաղափարը կայանում էր Դոնալդ Թրամփի ներգաղթի հակասական քաղաքականությունն ընդգծելու մեջ, միևնույն ժամանակ հասկացնելով, որ Մելանյան նույնպես ներգաղթյալ է: Փայտե արձանի հեղինակը սլովենացի քանդակագործ Ալես Զուպևցն էր։ Հետաքրքիրն այն է, որ տեղացիներին դուր չէր եկել նրա գործը։ Մարդիկ քննադատում և ծաղրում էին քանդակը՝ համեմատելով այն մուլտֆիլմի հերոս Սմուրֆետայի հետ: Զուպևցը Մելանյային քանդակել էր «Ռալֆ Լորեն» բրենդի հագուստով, որով նա ներկա էր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը: