Ինչո՞ւ Եվգենի Պետրոսյանն արդեն երկու տարի չի կարողանում Ելենա Ստեպանենկոյի հետ կիսել ունեցվածքը․ պարզաբանում

2018-ի նոյեմբերին հումորիստներ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ նախկին ամուսինները մինչ այժմ շարունակում են կիսել համատեղ վաստակած ունեցվածքը։ Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, խոսել է դրա պատճառների մասին։

«Այս պահին տեղի է ունենում ունեցվածքի գնահատում, քանի որ մեծ քանակով գրքերը, արվեստի տարբեր գործերը նախքան բաժանելը հարկավոր է հասկանալ դրանք իրական արժեքը։ Փորձագետները, որոնց դատարանն է նշանակել, դրանով են զբաղված։ Այդ պատճառով էլ ամեն ինչ ձգձգվում է։ Գումարած համավարակը։ Իհարկե, կա այսպիսի հասկացություն՝ խելամիտ ժամկետներ։ Սակայն հաշվի առնելով ունեցվածքի ծավալը՝ կարծում եմ՝ ամեն ինչ տեղի է ունենում հենց խելամիտ ժամկետներում։

Կարևոր է, որ ամեն ինչ լինի օրենքին համապատասխան։ Մենք հետևում ենք դրան։ Ցավոք, ի սկզբանե էլ ենթադրվում էր, որ ժամկետները կերկարաձգվեն։ Բայց քանի որ Ստեպանենկոն չի ցանկանում մինչդատական կարգով կարգավորել այդ խնդիրները, ոչինչ հնարավոր չէ անել։ Եվգենի Վահանովիչն արդեն վաղուց համակերպվել է դրա հետ»,- ասել է Սերգեյ Ժորինը։

Ստեպանենկոն ու Պետրոսյանն ամուսնալուծվել են 2018 թվականին՝ 33 տարվա ամուսնությունից հետո։