Farfetch-ի առանձին բաժնում կներկայացվի թխամորթ դիզայներների արտադրանքը

Հայտնի Farfetch հագուստի առցանց խանութն այժմ ունի հատուկ բաժին, որտեղ ներկայցվում են բացառապես սևամորթ դիզայներների մոդելավործ հագուստները։
Այսպիսով կազմակերպությունն աջակցում է Black Businesses շարժմանը։ Բաժինն անվանվել է «Black Designers»։ Կազմակերպությունը նպատակ ունի հատուկ ուշադրություն հրավիրել հենց սևամորթ դիզայներների վրա՝ ներկայացնելով, թե նրանք որքան մեծ ավանդ ունեն նորաձևության բնագավառում։

Հիշեցնենք, որ Մինեապոլիսում կեղծ թղթադրամ շրջանառելու մեղադրանքով բերման ենթարկվելու ընթացքում սպիտակամորթ ոստիկանի կողմից խեղդամահ արված 46-ամյա Ջորջ Ֆլոյդը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում դարձել է ռասայական խտրականության դեմ պայքարի նահատակի խորհրդանիշ։
Ոստիկիան Դերեկ Շովինը ծունկն 9 րոպե պահել է Ֆլոյդի կոկորդին։ Ֆլոյդի վերջին խոսքերն էին «Մամա… Խնդրում եմ, չեմ կարող շնչել»։
Շովինը մնացել է անդրդվելի։ Հիմա նա բանտում է, ինչպես նաև բերման ենթարկելու գործողության մասնակից ևս երեք արդեն նախկին ոստիկանները։
Հենց այս դեպքից հետք էլ սկսվեց ռասիզմի դեմ շարժման նոր ալիքը։