Փարիզի Աստվածամոր տաճարը կվերակառուցվի

Անցյալ տարի հրդեհից ավերված Նոտղը Դամ դը Պաղի-ն՝ Փարիզի Աստվածամոր տաճարը, կվերակառուցվի: Այդ մասին հայտարարել է համաշխարհային նշանակության այս կոթողը վերականգնելու առաքելությունը ստանձնած ազգային ժառանգության և ճարտարապետության հանձնաժողովը:
Աղետալի հրդեհը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին՝ ենթադրաբար, վերանորոգման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով: Նախագահ Էմանյուել Մակրոնն անցյալ տարի խոստացել է, որ կառույցը և դրա սրածայր աշտարակը կվերականգնվի հինգ տարում և կբերվի ճիշտ այն վիճակին, որն առկա էր հրդեհից առաջ:
Ֆրանսիայի եկեղեցին հուսով է, որ 2024 թվականից Աստվածամոր տաճարում պատարագներ կմատուցվեն: 2024-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում պետք է տեղի ունենա Ամառային Օլիմպիադան: