Հանուն նոր դերի Դրյու Բերիմորը նիհարել է 10 կիլոգրամով (լուսանկարներ)

Ամերիկացի դերասանուհի Դրյու Բերիմորը պատմել է, թե ինչպես է հանուն նոր կատակերգական ֆիլմի նիհարել 10 կիլոգրամով։ Նա նշել է, որ ավելորդ քաշից ազատվելն իր համար հեշտ չի եղել, հայտնել է Instyle ամսագiրը։

45-ամյա Բերիմորին օգնել է նրա անձնական մարզիչը։ Նա խոստովանել է, որ անկախ խիստ սննդից ու մշտական ֆիզիկական վարժություններից, դերասանուհին ուտում է սիրելի ճաշատեսակները։ Հենց այդ պատճառով նրան հաջողվում է խուսափել պոռթկումներից։

«Ես ջանասիրաբար աշխատում եմ։ Տանը շատ ածխաջրեր պահեք ու սիրելի այլ ուտելիքներ։ Ես միշտ պահեստավորած պանրով մակարոն ունեմ»,- Բերիմորի խոսքերը մեջբերել է «Էքսպրես Գազետա»-ն։ Դերասանուհին հավելել է, որ հրաժարվել է չափազանց կալորիական մթերքից։