Հայուհին հիացրել է ժյուրիին We Want More մրցույթում (տեսանյութ)

13-ամյա Աննա Գրիգորյանը մասնակցել է հոլանդական We Want More երաժշտական մրցույթին։ Երգչուհին իր ելույթով հիացրել է թե՛ հանդիսատեսին, թե՛ ժյորիի անդամներին՝ 5 ժյուրիի անդամներից 4-ի կողմից ստանալով «այո» ու անցնելով հաջորդ փուլ:
Նշենք, որ երգչուհու համար սա առաջին մրցույթը չէ, դեռ 2017 թվականին նա ճանաչում ձեռք բերեց՝ մասնակցելով հոլանդական The Voice Kids նախագծին։