Քեթի Փերին արդեն ընտրել է իր հասրանեկան զգեստը

Քեթի Փերին և Օրլանդո Բլումն արդեն երկար ժամանակ է, ինչ միասին են։ Զույգը խոստովանել է լրագրողներին, որ պատրաստվում է շուտով ամուսնանալ։
Այս երկուսը միասին են 2016 թվականից։ Նրանք հասցրել են երկու անգամ բաժանվել, որովհետև Օրլանդոն երբեք էլ աչքի չի ընկել հավատարմությամբ ու նվիրվածությամբ։
Ներելով սիրելիի դավաճանությունը՝ Քեթին միավորվեց Օրլանդոյի հետ և նշանադրվեց։
Օրեր առաջ զույգը կիսվել է ամառային հանգստից նախանձելի լուսանկարներով։ Բլումն ու Փերին հանգստանում են Իտալիայում։
Հենց այստեղ՝ իտալացի հայտնի մոդելավորող Բլումարինի մոտ է Քեթին պատվիրել իր հարսանյաց զգեստը, որն իր ոճով ու նրբագեղությամբ տարբերվելու է հարսանեկան ավանդական զգեստներից։
Երգչուհին միայն խոստովանել է երկրպագուներին, որ երազում է ունենալ Մեգան Մարքլի հարսանեկան զգեստից։ Բլումարինը խոստացել է նրան ներկայացնել այդ զգեստի կատարելագործված տարբերակը։