Ինչպիսի՞ն է 62-ամյա Շերոն Սթոունն առանց դիմահարդարման

Հայտնի դերասանուհի Շերոն Սթոունն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով երկրպագուներին, թե ինչպիսի տեսք ունի նա առանց դիմահարդարման։
Ի զարմանս բոլորի, 62-ամյա աստղի մաշկը, կարելի է ասել, իդեալական պահպանվել է։
Հազարավոր երկրպագուներ մեկնաբանությունների բաժնում խորհուրդ են տվել նրան վերջնականապես հրաժարվել շպարից և ներկայանալ հանրությանը բնական տեսքով։

Նշենք, որ դեռ տարիներ առաջ Շերոնը խոստովանել է իր երկրպագուներին, որ տառապում է ասթմայով և շաքարախտով:
2001 թվականի սեպտեմբերի 29-ին նա տարավ գլխուղեղի արյունազեղում:
Չնայած առողջական վիճակին՝ գեղեցկուհին չի մոռանում հետևել իր արտաքինին։ Նա միշտ ունի ներկայանալի տեսք։